Երևանի Վերնիսաժը նշել է հիմնադրման 20-ամյակը: Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած՝ «Մայրաքաղաք» արվեստի գործիչների միության՝ Վերնիսաժի պաշտոնական հիմնադրման 20-ամյակի հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, Մարտիրոս Սարյանի արձանի հեղինակ, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, բազմաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է միության ոսկե հուշամեդալով: Պարգևատրվել են նաև Վերնիսաժի կայացմանը մասնակից արվեստագետները։